Հայերին բացարձակապես չի անհանգստացնում, որ ՌԴ-ն Ադրբեջանում ռազմական ինքնաթիռների արտադրություն է սկսում
Ֆենոմենալ ժողովուրդ են հայերը. նրանց բացարձակապես չի անհանգստացնում, որ Ռուսաստանը նորագույն զինատեսակներով ոչ միայն զինում է Ադրբեջանին, այլև արդեն նաև տեղում ռազմական ինքնաթիռների ու հետևակի մարտական մեքենաների ուղղակի արտադրություն է սկսում կազմակերպել այդ երկրում (ասում են դե բա բիզնես է անում), բայց այ, Հայաստանի համար ստրատեգիական վտանգի շեփորներ են փչում, երբ թուրքական ինչ որ մանր ու միջին բիզնեսմեններ մանր-մունր ներդրումներ են անում Վրաստանի գյուղատնտեսության կամ տուրիզմի ոլորտներում:
Լավ, հիմարությունն ինչքան էլ Աստծո տված «շնորհ» է, բայց հո դա էլ չի կարելի չարաշահել, չէ՞:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք