Քանի՞ միլիոն դոլար է կազմում Վրաստանի պետական պարտքը Հայաստանին
Վրաստանի պետական պարտքը Հայաստանին կազմում է 11 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է «Business Վրաստան»-ը։
Վրացական պետական պարտքը Ադրբեջանին կազմում է 9 միլիոն 342 հազար դոլար։ Նշվում է, որ ամենամեծը Գերմանիային ունեցած պետպարտքն է, որը կազմում է 284 միլիոն դոլար։ Վրաստանը Ճապոնիային պարտք է 208 միլիոն դոլար, իսկ Ֆրանսիային 114 միլիոն դոլար։
Թուրքիային և Ռուսաստանին Վրաստանի պետական պարտքը կազմում է համապատասխանաբար 18 և 75 միլիոն դոլար: