Մոտս տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանը տեղյակ էլ չի, թե ինչ խաղի ֆիգուր է հանդիսանում
Հայկական ներքաղաքական պարադոքս. հող վերցրած նացիստը ամեն տեղ բլեֆ է անում, իբր պատրաստ է 7 շրջան հանձնել: Իսկ կյանքում չկռված, անտեսանելի ճակատի մարտիկներն արդեն ում ասես խոսք են տվել, որ հող են հանձնելու՝ իշխանության գալու դեպքում, ի տարբերություն բլեֆ անող ազգայնականի, ի ապացույց խոսքերի, այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկում ու զուգահեռաբար դաշտում միշտ ակտիվ են պահում ոչմիթիզական «հերոսների» թեման, որ հանձնելուց հետո բռնապետական ռեժիմ նացիստ ղեկավարի հարցը լուծեն:
Շատ բարդ պարտիա է ընթանում։ Սպիտակները ցույց տալով, որ զոհաբերության են պատրաստ, ամեն ինչ պիտի անեն, որ կորուստ չունենան: Իսկ սևերը հաղթելու համար անպայման պիտի կորուստներ պարտադրեն ու բոլորին համոզեն, որ մեղավորը սպիտակներն են: Սահմանում զոհեր, հանցավորության աճ, արտակարգ իրավիճակներ... (իմիջայլոց ռսներից ինքնաթիռ էին ուզել ինքնաիռ ստանալուց օրեր առաջ, երբ դեռ հնարավոր էր արգելոցը փրկել)
Սահակաշվիլու վերջին աղմկահարույց հարցազրույցը (http://gordonua.com/…/saakashvili-putin-vo-vremya-rossiysko…) պարզ ցույց է տալիս այն, ինչ պիտի լիներ մեզ մոտ 2016-ի ապրիլին եթե սադրվեինք ու պատասխանեինք: Այն փաստը, որ բոլոր գործող խաղացողները նախապես շատ լավ տեղյակ էին սպասվող հարձակման մասին, արդեն, պիտի որ, ոչ մեկի մոտ կասկած չհարուցի: Ավելին՝ արդեն մանրից ի հայտ են գալիս փաստեր առ այն որ առնվազն Մարտակերտի թիկունքում տարիներ առաջ ահագին «պատրաստություն» են տեսել: Եթե Նորքի զինյալների ղեկավարը գիտեր ու հստակ նշել էր իր ցուցմունքում, ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյան էլ գիտեր, համ ապրիլի, համ էլ ՊՊԾ-ի մասին, և գալիք մայիսին մենք կիմանանք, արդյոք իր կայացրած որոշումներն արդյունավետ էին:
Հանգուցալուծմանը մնաց 8 ամիս: Սերժ Սարգսյանին տեղեկատվական դաշտից հեռացնելուց հետո, հիմնական գերակայություն է դառնում երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը հասցնել պայթյունավտանգի և Վովա Գասպարյանի՝ հուլիսի 14-ի ոստիկանության կոլեգիայում ունեցած հայտնի ելույթը հենց սրան էր հասցեագրված: Մնում ա տենանք, ոնց են պլանավորում խփել բյուջեին, որ մարդիկ մի երկու ամիս թոշակ չստանան: Գործազրկությունն ու արտագաղթը կտրուկ աճում են, թարսի պես մետաղների գինն ա աճել... բայց դա լուծվող հարց ա:
Հ.Գ. մոտս տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանը տեղյակ էլ չի, թե ինչ խաղի ֆիգուր է հանդիսանում:
Արթուր Դանիելյան.ֆեյսբուք: