«NASA»-ն հրապարակել է պատառոտված գալակտիկայի լուսանկարը
«NASA»-ն հրապարակել է «Hubble» աստղադիտակով արված լուսանկար , որի վրա պատկերված է գալակտիկա IC 1727-ը՝ հարևան NGC 672-ի ձգողական ազդեցության կողմից կտորների բաժանված:
Լուսանկարը հրապարակվել է «Spacetelescope»-ի պաշտոնական էջում: Լուսանկարում երևում է, որ գալակտիկայի կառուցվածքը այլափոխված է, իսկ նրա միջուկը, որն առանձնանում է իր պայծառությամբ, դուրս է եկել արեգակնային համակարգի սահմաններից:
Աստղագետների կարծիքով՝ աստղագոյացման առկայծումները IC 1727 և NGC 672 գալակտիկաների մոտ միաժամանակ են տեղի ունեցել՝ 20-30 և 450-750 տարի առաջ: Նման երևույթի պատճառները գիտնականները բացատրում են գազափոշային ամպերի փոխներգործությամբ, ինչն առաջանում է երկու գալակտիկաներ բախման հետևանքով: