Ոստիկանությունը որոնում է սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ տված ֆեյսբուքյան օգտատիրոջը
Shamshyan.com-ը գրում է.սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում։