«Apple»-ը կորցնում է գնորդներին. մասնագետները հաշվել են «iPhone 8»-ի պոտենցիալ սեփականատերերին
«Barclays»-ի վերլուծաբանները հաշվարկ են կատարել, որի ընթացքում պարզել են, որ «iPhone 8»-ը բավականին փոքր թվով պոտենցիալ սպառողներ ունի: Գաջեթը հազար դոլարով ձեռք բերելուն համաձայն է հարցմանը մասնակցած մարդկանց ընդամենը 18 տոկոսը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Նոր մոդլեի բարձր գնի պատճառով ընկերությունը կորցնում է սմարթֆոնի բավականին մեծ հաճախորդների: «NewInform»-ի տվյալներով՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը հույս ունի, որ նոր մոդելի գինը 600 դոլարից բարձր չի լինի:
Արտադրողները հաղորդում են, որ «iPhone 8»-ի գինը կարող է հասնել 1400 դոլարի: Այս դեպքում ընկերությունը կկորցնի գրեթե բոլոր պոտենցիալ գնորդներին: «Apple»-ը կարող է օգտվել «iPhone Upgrade» ծառայությունից, որը թույլ կտա հին սարքավորումը նորերով փոխարինել: