ՌԴ և Ղազախստանի վարչապետները շնորհավորել են Կարեն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները շնորհավորել են ծննդյան տոնի առթիվ: Այս մասին հայտնել է Tengrinews.kz-ն:
Վարչապետ Կարապետյանին այս առնչությամբ պատմել են, որ լավ նշան է ծննդյան օրը գործուղման մեջ լինելը:
«Իրականում լավ նշան է ծննդյան օրը նշել գործուղման ժամանակ: Ցանկանում եմ, որ ապագայում ևս այդպես վարվեք»,- ժտալով ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ղազախստանի վարչապտ Բակտիժան Սագինտաևը ևս շնորհավորել է Կարեն Կարապետյանին 54-ամյակի առթիվ: «Մենք առավոտվանից շնորհավորում ենք մեր գործընկեր Կարեն Վիլհելմիին ծննդյան տոնի առթիվ: Անձամբ իմ և մեր գործընկերների անունից ցանկանում եմ կրկին շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանալ ամուր առողջություն, բարօրություն, հաջողություններ աշխատանքում»,- նշել է Ղազախստանի վարչապետը: