Ողբերգական վթար Թուրքիայում. կա 8 զոհ, 15 վիրավոր
Թուրքիայի Ագրա նահանգում ավտովթարի հետևանքով ութ մարդ է մահացել, 15-ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriet» թերթին:
Ինչպես հաղորդվում է, ոլորանների մոտ բեռնատարն ընկել է իրեն հանդիպակաց ընթացող ավտոբուսի վրա:
Դեպքի վայրում բժիշկներ և անվտանգության ծառայության աշխատակիցներ են աշխատում:
Նաև հաղորդվում է, որ տուժածներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 5 զոհի մասին: