Արմանի վրեժը մեր տղաները անպայման լուծելու են
Ու մինչ մեր երկրում տարբեր իրադարձություններ են կատարվում, տարբեր մարդիկ տարբեր աշխատանքներ են կատարում, մի տեղում հրդեհ են մարում, մյուսը սպորտի ասպարեզում չեմպիոն է դառնում, մեկ ուրիշը մի ուրիշ բնագավառում իր լուման է ներդնում մեր երկրի պատմության մեջ, այդ ընթացքում իր «գործը»՝ ծառայությունը, կատարում է հայ սպան և զինվորը: Առանց իրենց ծառայության մնացած ամենը հնարավոր չէր լինի իրականացնել:
Թշնամու սադրանքների արդյունքում, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Ննջես խաղաղությամբ, ախպերս:
Արմանի վրեժը մեր տղաները անպայման լուծելու են, եթե մինչև հիմա չեն արել դա: Չենք մոռանում վերջին սադրանքի ժամանակ մեր վիրավոր ընկերոջ համար ինչ արեցին սահմանին մեր զինվորները ու թե ինչպես վճարեց դրա համար թշնամին:
Փառք մեր բանակին, մեր սպային, մեր զինվորին՝ շարքայինից մինչև արժանի գեներալ:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք