Լոպիրյովան՝ Մխիթարյանի և նրա թիմակիցների հատուկ հյուր «Օլդ Տրաֆորդ»-ում (լուսանկար)
2018թ. աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հրավերով «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում ներկա է եղել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը: Այս մասին գրում է Championat.com-ը:
«Անգլիական ակումբի պաշտոնական հրավերով էի մեկնել՝ որպես աշխարհի առաջնության դեսպան: Մենք նրանց շատ լավ էինք հյուրընկալել Ռոստովում: Այժմ ես էի հյուրընկալվել «Յունայթեդին»: Չէի կարող չընդունել հրավերը: Ուրախ եմ, որ ֆուտբոլը զերծ է քաղաքականությունից, իսկ որպես սոցիալական երեւույթ, օգնում է մարդկանց գտնել ընդհանուր լեզու:
Հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ողջագուրվում էին ինձ հետ եւ խնդրում դարձյալ ներկա լինել իրենց սիրելի թիմի խաղին»,- նշել է Լոպիրյովան: