Անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի իրողություն է. Է. Շարմազանովը՝ պորտուգալացի պատգամավորին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Կարևորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ.-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու մեր կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում»: