«Գահերի խաղ» կվերադառնա վաղուց մոռացված հերոսներից մեկը
«Գահերի խաղը» սերիալ կվերադառնա վաղուց մոռացված հերոսներից մեկը: Այս մասին հայտնում է «Time»-ը:
Խոսքը գնում է Ջնեդրի անունով դարբնի մասին, ով Ռոբերտ Բարատեոն արքայի բաստարդն է: Վերջին անգամ հերոսը երևացել է 3-րդ սեզոնում, երբ Դավոս Սիվորտը նրան պատվիրեց նավակով լողալ՝ Կարմիր կախարդուհուց փրկվելու համար:
Ջենդրիի դերում Ջո Ջեմպսին է: Դերասանը սերիալում կհայտնվի 7-րդ սեզոնի «Արևելյան պահակախումբ» սերիայում:
«Ջենդրին կարևոր դեր է խաղացել հերոսներից առնվազն մեկի կյանքում»,- պարզաբանել է սերիալի հեղինակ Դանիել Ուայսը: Նրա խոսքերով՝ հարցը նրանում չէր վերադարձնե՞լ Ջենրիին թե՞ ոչ, այլ նրանում, թե ինչպես դա անել: