Սաակաշվիլին ցանկանում է ազատել Ուկրաինան օլիգարխներից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը պլաններ ունի՝ կապված Ուկրաինայի հետ, մասնավորապես նա պատրաստվում է ազատել այն «Մոլդովայի և Դոնեցկի օլիգարխներից»։ Այս մասին Սաակաշվիլիի գրառել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նա մեկնաբանել է ռուս փրանկերների կատակը, որը նրանք արել էին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ։
Սաակաշվիլի խոսքով՝ Վրաստանում բոլոր գործերը կեղծված են և կրում են զուտ քաղաքական բնույթ։
Նա նշել է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վախենում է իր՝ Վրաստան ժամանելուց, քանի որ վրացի ժողովուրդը, ով արդեն բավականին նյութ ունի իր կառավարման հետ համեմատության համար, դուրս կգա փողոց։ «Սակայն ես առաջիկա պլաններ ունեմ՝ կապված Ուկրաինայի և այն Մոլդովայի և Դոնեցկի օլիգարխներից ազատելու հետ կապված»,-գրել է Սաակաշվիլին։