Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բժիշկները պայքարում են 31-ամյա վարորդի կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է.օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ավետիք Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 34 PQ 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ խաղողի այգու մեջ։
Վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր վիճակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի հերթապահ խւոմբը տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց։ Վարորդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Մանրամասները` այստեղ: