Իտալացին փորձել է սուպերմարկետում թմրանյութ կշռել
Իտալիայի դատարանը կալանավորել է Օսթիա քաղաքի 23-ամյա բնակչի: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նա հաշիշի 100 գրամ կշռող սալիկը ձեռքին սուպերմարկետ է գնացել:
«Carrefour»-ի աշխատակիցները ոստիկանություն են կանչել՝ տեսնելով, թե ինչպես է երիտասարդը բանջարեղենի բաժնում կշռում թմրանյութը։ Նա հայտարարել է, որ հաշիշը գտել է այգում և քանի որ տանը կշեռք չի ունեցել, որոշել է օգտվել սուպերմարկետի կշեռքից։
Առգրաված թմրանյութն արժե շուրջ 1000 եվրո։