ԱՄՆ-ն սպանել է «ԻՊ»-ի 4 հրամանատարների
Ամերիկայի Միացյալ Նահանգները հավաստաիցնում է, որ հինգշաբթի օրը Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս բարձրաստիճան անդամներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ գործողության հետևանքովաֆղանական Քունար նահանգում այդ թվում սպանվել է «ԻՊ-Հորասան» խմբավորման ղեկավար էմիրը՝ Աբդուլ Ռահմանը:
«Աբդուլ Ռահմանի սպանությունը ևս մեկ հարված կհասցնի «ԻՊ-Հորասան» կազմակերպության ղեկավարությանը»,- հայտնել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար Ջոն Նիկոլսոնը: Նրա խոսքով՝ «ԻՊ»-ի հանդեպ հաղթանակը կտոնվի հաջորդ տարի: