Բասկետբոլի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
ԱԱ-2019-ի նախընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով գլխավորում է Ա ենթախումբը: Խմբի մյուս խաղում Շվեդիան 88-72 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովիանյին։
Խմբում առաջին 2 հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերից։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի օգոստոսի 16-ի Ուպսալաում, մրցելով ՝ Շվեդիայի հավաքականի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 12-ին ԱԱ-2019-ի նախընտրական փուլի պատասխան խաղում 92-78 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին: Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռայան Բոաթրայթը, ով վաստակել է 22 միավոր: