Բրիտանական ավիաընկերությունը ինքնաթիռի ձայներից բաղկացած 10-ժամանոց ալբոմ է թողարկել անքնությամբ տառապողների համար (տեսանյութ)
EasyJet բրիտանական բյուջետային ավիաընկերությունն օգոստոսի 11-ին ներկայացրել Է Jet Sounds 10-ժամանոց ալբոմը՝ ինքնաթիռի շարժիչների դժժոցի ձայնագրությունը, որը մարդկանց պետք է օգնի քնել: Այն զետեղված Է YouTube-ում լոուքոսթերի պաշտոնական ալիքում:
Փոխադրողի ներկայացուցիչները պարզաբանում են, որ ձայնագրությունն արվել է լոնդոնյան «Գաթվիք»-ի օդանավակայանից Նիս թռչելու ընթացքում: Ներբեռման համար այն հասանելի է iTunes-ում, Amazon-ում եւ Google Play-ում: