Գողացել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված ու ճանաչված հաղորդման հեղինակի հեծանիվը
Shamshyan.com-ը գրում է.օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձիք Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել 112 տան բակից գողացել են հեծանիվ:
Նշված տունը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդաշարի ճանաչված հեղինակ Արշակ Զաքարյանին: Ճիվաղը կամ ճիվաղները տեսնելով , որ տան դարպասի դռները կիսաբաց են, օգտվելով այդ հանգամանքից, այնտեղից գողացել են 100 հազար դրամ արժողությամբ հեծանիվը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: