Սունդուկյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում խողովակից գազի արտահոսք է նկատվել
Օգոստոսի 12-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում գազի խողովակից առկա է արտահոսք՝ առանց բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն. գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: