Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Mercedes-ները. Մեկը հայտնվել է բենզալցակայանի տարածքում. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է. Այսօր` օգոստոսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են Mercedes CL 500 մակնիշի 20 MP 001 համարանիշի և Mercedes C 240 մակնիշի 98 DT 889 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Mercedes C 240-ի վարորդն է եղել:
Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը հարվածել է ճանապարհի բաժանանրար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, իսկ մյուս Mercedes-ն էլ դուրդս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում` փլուզելով հորային հատվածի պատը:
Մանրամասները՝ այստեղ: