Լևոն Արոնյանը պարտվելով Մագնուս Կարլսենին՝ զիջեց առաջատարի դիրքը
Սենթ Լուիսում այս օրերին ընթանում էր շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Վերջինս խաղարկության 9-րդ տուրում սևերով պարտություն կրեց Մագնուս Կարլսենից, որով էլ զիջեց առաջատարի դիրքը:
Արոնյանը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը: