Երեք օրում շուրջ 3.5 միլիոն հյուսիսկորեացի անդամագրվել է երկրի բանակին
ԿԺԴՀ-ն հայտնել է, որ 3.5 միլիոն մարդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների սրացումից և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումից հետո միացել են երկրի բանակին: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Ընդհանուր թվով՝ 3 միլիոն 475 հազար մարդ անդամագրվել է Հյուսիսային Կորեայի բանակին: Այդ մարդկանց թվում են ուսանողներ, երիտասարդ բանվորներ և թոշակի գնացած զինվորականներ:
Հաղորդվում է, որ այսքան մեծ թվով մարդ բանակին միանալու որոշում է կայացրել ընդամենը 3 օրում: