Ո՞ր մեքենաներ են ամենաշատը վաճառում
«Автостат»-ի մասնագետները պարզել են, թե որ ավտոմեքենաներն են ավելի հաճախ վաճառում ռուսները: Դրա համար նրանք վերլուծել են 164 000 հայտարարություն, որոնք հրապարակվել են Drom.ru կայքում հուլիս ամսին: Վաճառքի հանված ավտոմեքենաները 2007-ից 2016 թվականի արտադրության են եղել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համաձայն հետազոտության արդյունքների՝ մեքենայի միջին գինը կազմում է 743 000 ռուբլի, իսկ միջին վազքը՝ 96 000 կիլոմետր: Ավտոսեփականատերերի 16%-ը ցանկացել է վաճառել 2008 թվականի արտադրության մեքենա: Այսպիսի հայտարարությունների թիվն անցել է 26.6 հազարը: Ավելի վաճառվող են համարվում քրոսովերներն ու ոչ հարթ ճանապարհների համար նախատեսված մեքենաները՝ 55 000: Այս թիվը կազմում է բոլոր հայտարարությունների 34%-ը, իսկ մոդելների թվում առաջատարը եղել է 2013 թվականի արտադրության «Toyota RAV4»-ը:
«B» դասի մեքենաները ցանկում երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել՝ 22% կամ 36 000 մեքենա: Ամենաշատը ցանկացել են վաճառել 2011 թվականի արտադրության «Lada 2114»-ը: