Եթե հանրային տրանսպորտում մի օր արգելվի ռաբիզ կամ մուղամ հնչեցնելը, տրանսպորտային ռաբիզամուղամից դժգոհող զանգվածը կսկսի այդ որոշման դեմ բողոքել
Ես վստահ եմ, որ եթե հանրային տրանսպորտում մի օր արգելվի ռաբիզ կամ մուղամ հնչեցնելը, տրանսպորտային ռաբիզամուղամից ամեն օր դժգոհող ողջ զանգվածը կսկսի այդ որոշման դեմ բողոքել:
Դա նույնն է, երբ ժամանակին ԱՆ նախարարը ասեց, որ ծխելը վնասակար է առողջությանը և հանրային վայրերում ծխելը պետք է սահմանափակվի, ու բոլորը գրեթե ապացուցում էին, որ ծխելը ոչ միայն վնասակար չէ, այլ մի բան էլ օգտակար է առողջությանը, իրենց ծխելուց նկարներն էին հպարտորեն դնում ՖԲ-ում և այլն:
Ընդհանրապես մենք ինչի դեմ բողոքում ենք, դրա արգելումից հետո ճիշտ հակառակ ռեակցիան է առաջանում: Հասկանալի է, որ արգելողների վարկանիշը պլենտուսային մակարդակի է, ու հենց դա էլ բերում է նման ռեակցիայի, ու էս ամեն ինչի մեջ ահագին քաղաքական աջաբսանդալ կա, բայց մենք համ էլ պետք է սկսենք ինքնաճանաչման գործընթաց ու հասկանանք, թե մենք ինքներս վերջիվերջո ինչ ենք ուզում, անկախ էս կամ էն քաղաքական ուժից կամ խմբակցությունից, փորձենք մի հատ ինքներս մեզանից էլ գլուխ հանենք:
Օրինակ, Փարիզի Մոնմարտրում տեսնես ինչ երաժշտություն է հնչում ու հնչում է՞ ընդհանրապես թե չէ:
Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք: