Զիդանի աշխատավարձը կրկնապատկվել է. որքա՞ն կկազմի այն
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մադրիդյան ակումբի հետ պայմանավորվել է նոր պայմանագրի մասին: Այս մասին գրում է «Р-Спорт»-ը:
Ինչպես հաղորդվում է, մասնագետը կստանա տարեկան 8 միլիոն դոլար: Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին երեք մրցաշրջանով՝ մինչև 2020 թվականի ամառ:
Ներկայիս պայմանագրով Զիդանը տարեկան մոտավորապես 4.35 միլիոն եվրո է վաստակում, այնպես որ նրա աշխատավարձը մեծացել է գրեթե երկու անգամ: Նաև մասնագետը կստանա կրկնակի պարգևավճարներ լավ արդյունքների դեպքում:
Զիդանը մադրիդյան ակումբը գլխավորեց 2016 թվականի հունվարից և այն ժամանակից ի վեր երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում: