50-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է լոգարանում
ԱԻն փրկարար ծառայությունում երեկ երեկոյան տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: