«ԻՊ»-ի խոշորագույն հենակետը Հոմսում գրավված է
Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական զերքերը և միացյալ ուժերն ամբողջությամբ ազատագրել են Աս-Սուխնե քաղաքը՝ կոտրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետը Հոմս նահանգում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով դեպքի վայրում իր աղբյուրին:
«Սիրիական բանակն ազատագրել է ողջ Աս-Սուխնե քաղաքը՝ «ԻՊ»-ի վերջին հենակետերից մեկը Հոմս նահանգում: Այս պահին դիտարկում են քաղաքը՝ ստուգելով պայթուցիկ սարքավորումներ կամ ականներ կան թե ոչ, որոնք պետք է դրած լինեն «ԻՊ»-ի մարտիկները»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը լիովին շրջափակել էր քաղաքը: