Դավթաշենում երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել
Երեկ` օգոստոսի 10-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 17-ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել:
Operativ.am-ի տեղեկությունների համաձայն դեպքը տեղի է ունեցել Թիվ 192 դպրոցի տարածքում: Երեք դեռահասների միջև, որոնցից երկուսը հարցեր պարզելու էին եկել Նորքից, վիճաբանություն է սկսվել: Վեճը թեժացել է և ծնողների հասցեին հայհոյանքներ են հնչել, ինչի հետևանքով, դավթաշենցի երիտասարդը, պատվախնդրությունից դրդված դանակով հարվածներ է հասցրել երկու նորքեցիներին:
Դեռահասներից երկուսը տեղափոխվել են Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանները այժմ աշխատանքներ են կատարում` դավթաշենցի դեռահասի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: