Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդ տղան հոսանքահարվել ու մահացել է
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանաապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Դալար գյուղի Շառլ Ազնավուրի փողոցի 127 տան բնակիչ, 27-ամյա Բաբկեն Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ իր տան առջև ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գարիկ Թառոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: