Լևոն Մելիք-Շահնազարյանի հանդեպ մահափորձի պատվիրատուն Իլհամ Ալիև՞ն է
2008 թվականի ապրիլի 22-ին Պտղնի գյուղում տեղի ունեցավ մահափորձ: Մահափորձը կատարվեց փորձագետ և քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի նկատմամբ, պատվիրատուն ըստ Մելիք-Շահնազարյանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր: Մահափորձը նպատակին չհասավ միայն նրա համար, որ գնդակը դիպավ պատուհանի ճաղերին:
Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզման աշխատակիցները մայիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել եւ կալանքի են ենթարկել մահափորձին մեղսակից մի մարդու, որը Հայաստանի քաղաքացի չէ:
Մելիք-Շահնազարյանը նշել է, որ իր և ընտանիքի հասցեին բազմիցս է լսել սպառնալիքներ, նույնիսկ հայտարարել է, որ եթե կայծակի հարվածից կամ թոքաբորբով հիվանդանա և մահանա դրա մեղավորը Ադրբեջանի նախագահն է:
2015 թվականի օգոստոսի 11-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: