Տարոն Մարգարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ հասարակական տրանսպորդի բարեփոխումների գործին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ կոչ է անում քաղաքացիներին միանալ հասարակական տրանսպորդի բարեփոխումների գործին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացն արդեն իսկ գործնական փուլում է։
Վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չենք խնայելու արժանապատիվ տրանսպորտային համակարգն օր առաջ իրականություն դարձնելու համար, ինչպես և խոստացել ենք։
Մեր բոլոր բնակիչներին կոչ եմ անում լինել ներգրավված գործընթացում՝ մանավանդ որ դրա համար ստեղծվել է հատուկ հարթակ՝ https://transport.yerevan.am/:
Վստա՛հ եղեք, որ մասնագիտական աշխատանքային խումբը և խորհրդատու կազմակերպությունը հաշվի են առնելու ձեր բոլոր դիտարկումները»,- ասվում է հայտարարության մեջ: