Ավելի օգտավետ և դուրեկան. տղամարդկանց երազանքների կանացի ջինսերը (լուսանկարներ)
Դիզայներների երևակայությունը սահմաններ չի ճանաչում անգամ ջինսերի հարցում: Թվում է, թե ջինսով այլևս հնարավոր չէ որևէ մեկին զարմացնել, բայց հագուստ արտադրողները միշտ գտնում են լուծումը։ Նման նորամուծություններից մեկն էլ դարձել է ճարմանդով ջինսը, որը կարելի է բաժանել 2 մասի։ Ճարմանդն անցնում է կարի փոխարեն ու թույլ է տալիս ամեն մի ոտքն առանձնացնել։ Նորույթի հեղինակը «Vetements»-ն է։ Այն շատ թանկ արժե՝ 1700 դոլար։ Սակայն «Reformation» ընկերությունն ավելի էժան՝ 145 դոլարով թողարկել է նոր տարբերակ։ Մոդելավորողները վերջապես սկսել են տղամարդկանց դուրեկան ու օգտավետ հագուստ ստեղծել։