Լևոն Արոնյանի վերջին մրցակիցը Մագնուս Կարլսենն է
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 11-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սևերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:
Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5 միավոր և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը: Մագնուս Կարլսենը 4.5 միավորով չորրորդ տեղում է: