Ավտոտնակում մեքենան ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 11-ին, ժամը ժամը 01:31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 21 հասցեում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 03:00-ին:
Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել է ավտոտնակի մոտ կայանված «Opel» մակնիշի 34 RS 319 պետհամարանիշով ավտոմեքենայի պլաստմասե բաղադրամասերը: