Այրվել է խոտածածկ տարածք
Օգոստոսի 10-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասին հարակից անտառում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնել քաղաքապետարանի 3 ջրատար ավտոմեքենա, ռուսական թիվ N ռազմաբազայից 1 հրշեջ ավտոմեքենա՝ 4 հոգի անձնակազմով և «Հայ անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի 6 աշխատակից: