Տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները․ Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարություն տվեց տեղական արտադրողին աջակցելու․ «Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարրգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կարող են առաջացնել լրացուցիչ ֆինանսական բեռ: Տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները, անհրաժեշտ է նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ»։
Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկությունները: