Բասկետբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տուրում ցավալի պարտություն կրեց
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն Աշխարհի 2019թ. առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում ուժերը չափեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Բոսնիայի և Հերցեգովինայի հաղթանակով` 98:85 (23:23, 29:21, 21:16, 25:25): Նշենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիայի և Շվեդիայի ընտրանիներին:
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին:
Այժմ A խմբում Հայաստանն ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականներն առաջատարներն են: