Ռաքքայում «ԻՊ»-ի ձեռքից երկու հայ ընտանիք է փրկվել
Ռաքքա քաղաքում, որտեղ արդեն 65-րդ օրն է, ինչ շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունները, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալներից հաջողվել է փրկել քաղաքում գտնվող 10 քրիստոնյայի: Նրանց թվում 2 հայ ընտանիք է եղել: Այս մասին հայտնում է «Ակօսը»:
Փրկվածներից Սավս Քարաբիդյանը պատմել է, որ «ԻՊ»-ի ահաբեկիչները ստիպել են իրենց մահմեդական հիջաբ կրել, նրանք ստիպված են եղել ծածկել իրենց դեմքը, որպեսզի խուսափեն քրիստոնյաներին հասցված հայհոյանքներից:
Անցած 3 տարիների ընթացքում Ռաքքան ստիպված են եղել լքել 190 000 բնակիչներ, քաղաքի ներսում դեռևս շարունակում է գոյատևել 50 000 մարդ: