Էլեկտրաէներգիայի արցախյան դինամիկան
Արցախի տնտեսությունը վերջին տարիներին մի շարք դրական ցուցանիշներ է արձանագրել:
Պետք է արձանագրել, որ ժամանակի ընթացքում ավելանում է հոսանքի սպառման ծավալները: 2017թ. առաջին կիսամյակում Արցախում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով:
Սպառմանը զուգահեռ աճում է նաև հոսանքի արտադրությունը: Այս տարվա առաջին վեց ամիսներին Արցախում ընդհանուր առմամբ արտադրվել է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 9.87%-ով,կամ 16.6 մլն կՎտժ-ով:
Արմեն Վարդանյան. Ֆեյսբուք: