Վիրաբույժները վիրահատել են կնոջը, ով 10 տարի առաջ բրեկետներ է կուլ տվել
Վիրաբույժները հաջոությամբ վիրահատել են մի կնոջ, ով 10 տարի ապրել է իր աղիների մեջ խրված բրեկետի մետաղյա կտորներով: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Այս դեպքն արդեն նկարագրված է բժշկների «BMJ» գործով:
Երեսուն տարեկան կինը բժշկի է գնացել որովայնի շրջանում ցավերի գանգատով: Նախնական զննությամբ նրա մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել: Սակայն համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է եղել տեսնել աղիում առկա մետաղական հատվածը:
Կինը պատմել է, որ նա բրեկետներ վերջին անգամ կրել է 10 տարի առաջ և չի հիշում, որ դրանք կուլ տված լինի:
Վիրաբույժները հայտնել են, որ վիրահատությունից հետո կնոջ կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: