Խորվաթիայում զբոսաշրջիկները վատ վարքի համար կտուգանվեն մինչև 700 եվրոյի չափով
Խորվաթիայի Հվար կղզում զբոսաշրջիկները կարող են տուգանվել հագուստի բացակայության, հասարակական վայրերում քնելու կամ սնվելու պատճառներով: Այս մասին գրում է «korrespondent.net»-ը՝ հղում տալով «The New York Times»-ին:
Նշվում է, որ նոր կանոնները կղզու վրա ամենուր հասանելի կլինեն զբոսաշրջիկներին:
Օրինակ, եթե տղամարդը որոշել է զբոսնել փողոցով և հագել է շապիկ, ապա նրան կարող են տուգանել 500 եվրոյի չափով:
Հասարակական վայրերում քնելը կամ ճաշելը կտուգանվի 700 եվրոյով: