«Գահերի խաղը» գերազանցել է սեփական ռեկորդը
Հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալը նոր ռեկորդներ է սահմանում: Սերիալի չորրորդ սերիան գերազանցել է բոլոր նախորդները: Այն դիտել են ավելի քան 10.2 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է «Gamespot»-ը:
Հաղորդվում է, որ այս տվյալները միայն «HBO»-ի լսարանն ներառում: Միևնույն ժամանակ սերիան դիտողների իրական քանակը կրկնակի գերազանցում է 10.2 միլիոնը: Որոշ տվյալներով դիտումների իրական ցուցանիշն անցնում է 30 միլիոնը:
Հայտնի է, որ սերիալի յոթերորդ եթերաշրջանը «Գահերի խաղի» պատմույան մեջ ամենակրճն է լինելու՝ բաղկացած ընդամենը 7 սերիայից: Այնուամենայնիվ, յոթերորդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիայի վրա ավելի շատ բյուջե է դրվել: