Ի՞նչն է եղել Իրաքում 27 մարդու մահապատժի դատապարտելու պատճառը
Բոլոր 27 բանտարկյալները մասնակցել են 2014 թ-ի կոտորածներին: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Նրանք բոլորը մասնակցել են «Իսպալամական պետության» կողմից իրենց վերահսկողություն իրականացրած տարածքներում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Նրան գործողությունների հետևանքով մինչև 1700 մարդ է զոհվել:
«Կենտրոնական քրեական դատարանը դատապարտել է մահապատժի՝ Շպեյխերում կոտորոծներին մասնակցելու համար»,- ասված է Իրաքում Գերագույն դատարանի խորհրդի ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
Նա նշել է, որ այդ որոշումը նախնական է և կարող է բողոքարկվել:
Սա երկրորդ խոշոր մահապատժի դատապարտելու դեպքն է 2014թ-ի կոտորոծներին մասնակցողների:
Իրաքում 2016թ-ին 36 մարդու կախեցին՝ նույն մեղադրանքով: Նրանց մահապատժի են ենթարկել Բաղդադի Ալ-Հոութ բանտում: