«Ռեալ»-ը` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալը» Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 2:1:
Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Աչքի ընկավ «սերուցքայինների» կիսապաշտպան Կասեմիրոն:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Իսկոն հաշիվը դարձրեց 2:0: 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: