Ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: