Վրաստանը պաշտոնապես քննադատել է Պուտինի այցը Աբխազիա
Թբիլիսին քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Աբխազիա: Այս մասին նշվում է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Գերատեսչությունը նշում է, որ ռուս նախագահի այցը «խախտում է հիմնարար նորմերը և միջազգային օրենսդրությունը»:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին հորդորում է դադարեցնել Վրաստանի պետականության դեմ սադրիչ գործողությունները և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը հորդորել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանը իրականացնի միջազգային պարտավորությունները»: