Տանն իմ ունեցած հնարավորություններով սարքել եմ. նախկին ավազակն ու հանցագործն ինքնաշեն ատրճանակն է սարքել (տեսանյութ)
Գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Հրաչյա Քեչեչյանին: Ոստիկանությունում նա խոստովանել էր, որ «Տեցի կրուգ» կոչվող տարածքի կամրջի տակից փորձել է գողանալ էլեկտրական սարքավորումներ, բայց գործն ավարտին չի հասցրել, բռնվել է, նրա մոտից նաև հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ:
«Տանն իմ ունեցած հնարավարություններով սարքել եմ, մոտս պահել եմ ինքնապաշտպանվելու համար»,-ասել է նա:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: