ԶԼՄ-ները հայտնել են Ռոնալդուի ապագա երեխայի սեռը
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն այս տարվա նոյմբերին աղջիկ կունենան: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Mundo Deportivo»-ին:
Ֆուտբոլիստը հաղորդել է ընկերուհու հղիության մասին հուլիսի 18-ին: Նա արդեն երեք երեխա ունի: Երկվորյակները լույս աշխարհ են եկել հունիսի 8-ին: Նրա երեք բալիկներն էլ փոխնակ մորից են:
2015 թվականի հունվարին Ռոնալդուն բաժանվեց ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքից 5 տարվա հարաբերություններից հետո: Նրանք ընդհանուր երեխաներ չունեն: ԶԼՄ-ներն անգամ ֆուտբոլիստին հոմոսեքսուալիզմի մեջ էին կասկածել: