Բաքվի պրիմիտիվ քարոզչության ևս մեկ օրինակ
Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ հայկական կողմը գնդակոծել է Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի Գարալար գյուղը,որի պատճառով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք,այդ թվում նաև 13-ամյա Ռամին Յուսիֆովը:
Ադրբեջանկան կողմը խոստացել էր ներկայացնել մանրամասներ,որոնք չուշացան, քանի որ դրանք վաղուց էին պատրաստվցած: Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի անգրագետ և պրիմիտիվ աշխատակիցները մահճակալին պարկած մի երեխայի լուսանկար են տարածել, որի ծնկներին աննաշան քերծվածքներ կան,որոնք որքան կարելի է կռահել հին են, իսկ մի ոտքի ծնկից ներքև էլ վիրակապ է դրված,և ինչ-որ մեկը ցուցամատով ցույց է տալիս այդ վիրակապը՝ երևի պարզաբանելու համար, որ հայերը հենց այդ ոտքն են վնասել:
Սա արդեն մարազմ է...Որքան կարելի է պրիմիտիվ և հիմար լինել, որ նույնիսկ ապատեղեկատվությունն այնպես մատուցել, որ շատ արագ բացահայտվես և անհարմար իրավիճակի մեջ հայտնվես, ինչպես դա անում են մեր արևելյան հարևանները:
Համոզված եմ, որ հերթական հիմարությունը նախապատրաստելու համար Զաքիր Հասանովի մանկլավիկները իր մառային արձակուրները վայելող ինչ-որ մի երեխայի են բերել և որպես վիրավորի են ներկայացնում:
Ադրբեջանում հավատացել են ,որ մեկ ամիս առաջ Զահրա Գուլևայի դիակի լուսանկարների «դեֆիլեն» մեծ ազդեցություն է ունեցել, գոնե սեփական հասարակության վրա և հիմա որոշել են նոր «սարսափելի» բան ներկայացնեն: Բայց պետք է նշեմ, որ նոր բեմադրությունը շատ թույլ էր և պրիմիտիվ:
Հ.Գ. Քանի դեռ Իլհամ Ալիևիը նոր ապատեղեկատվությամբ կրկին սաստկացնում է հայատյացությունն Ադրբեջանում,13-ամյա Ռամինն Ադրբեջանի ՊՆ-ի «ֆոտոսեսիայից» հետո իր ընկերների հետ բակում ֆուտբոլ կամ պահմտոցի են խաղում:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք